Մատչելիության հղումներ

Պետական այցով Հարավային Կորեայում է Ադրբեջանի նախագահը


Եռօրյա պետական այցով Սեուլում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Սա Ադրբեջանի պետության ղեկավարի առաջին պետական այցն է Հարավային Կորեա 1992 թվականին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, երկուշաբթի օրը կայացած հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը եւ Հարավային Կորեայի նախագահ Ռո Մու-Հյունը համաձայնագրեր են ստորագրել էներգետիկայի, առեւտրի, բնական պաշարների, շինարարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը խորացնելու, ներդրումային երաշխիքների եւ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ:

Ալիեւը հարավկորեական ընկերություններին կոչ է արել մասնակցել էներգետիկայի եւ ենթակառուցվածների բնագավառներում Ադրբեջանի ծրագրերին:

Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի վկայությամբ, նախագահ Ռոն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել:

Անցած տարի երկու երկրները համաձայնագիր են ստորագրել Կասպից ծովում ադրբեջանական «Ինամ» նավթահանքի շահագործման նախագծին հարավկորեական ընկերությունների մասնակցության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG