(շաբաթ, 21-ը ապրիլի)
«Գոլոս Արմենիի» թերթը հայտնում է, թե փետրվարին Երեւանի «Մարկո Պոլո» ռեստորանում «Օրինաց երկիր»-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը զրուցել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ: Թերթը պնդում է, որ անհայտ անձինք խմբագրությանն են փոխանցել այդ խոսակցության ձայնագրությունը: Զրույցի մի հատվածը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Անդրադառնալով Հայաստանի նախընտրական իրադրությանը` Արթուր Բաղդասարյանը բրիտանացուն հարցնում է. - «Դուք տեղեկություններ ունե՞ք, թե ինչ պատվիրակություններ են ժամանելու»: Բրիտանացի դիվանագետը պատասխանում է. - «Մենք հաստատ գիտենք, որ նախագահը դեմ է ԱՄՆ-ի եւ Անգլիայի պատվիրակություններին»: Արթուր Բաղդասարյան. - «Նա ատում է անգլիացիներին, դա փաստ է»: Բրիտանացի դիվանագետ. - «Գիտեմ: Եվ դա փոխադարձ է: Նա ակնհայտորեն հասկանալ է տվել, որ բրիտանացիները եւ ամերիկացիները իր հետ գործ չունենան, չէ որ առանց Բրիտանիայի մասնակցության չեն զարգացել իրադարձությունները Ուկրաինայում, Վրաստանում եւ Բելառուսում: Նա ընդունում է միայն ֆրանսիացիներին եւ ռուսներին»: «Գոլոս Արմենիի»֊-ն համոզված է, որ Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի խոսակցության ձայնագրությունը խմբագրությանն է փոխանցվել «հայրենասիրական մղումներով»:
«Հայկական ժամանակ»-ը գրել է. - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը հայտարարեց, որ իրենք ուշադիր ուսումնասիրում են մամուլը եւ ընտրախախտումների վերաբերյալ բոլոր հրապարակումներին արձագանքում են: Վարչապետ Սերժ Սարգսյանի գործունեության լուսաբանման տակ իրականացվում է նրա գլխավորած Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը, ինչին կարելի է ականատես լինել ամեն օր: Չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը շատ ուշադիր զննում է մամուլը, բայց այս հանգամանքը, չգիտես ինչու, նա այդպես էլ չի նկատում: Հավանաբար, նրա մտածողության մեջ այդպես էլ չի տեղավորվում, որ Սերժ Սարգսյանը կարող է օրենք խախտել, որովհետեւ նա գիտակցում է, որ Սարգսյանն ինքը հենց «օրենքն» է»:
Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետի տեղակալ Կարեն Կարապետյանը «Առավոտ» թերթում կանխատեսում է. - «Եթե ընտրությունները լինեն այսօր, ապա մենք համոզված ենք, որ մեծամասնականով երկրորդ տեղում հայտնված կուսակցությունը առնվազն 4 անգամ ավելի քիչ ձայն է ունենալու, քան Հանրապետականը: Այսինքն, Հանրապետականը 23-֊24 պատգամավորով ավելի է ներկայացված լինելու Ազգային ժողովում, քան երկրորդ տեղը զբաղեցնող քաղաքական ուժը: Դա նշանակում է, որ այն առանցքը, այն դոմինանտ ուժը, որը պետք է ձեւավորի վաղվա խորհրդարանը, Հանրապետական կուսակցությունն է լինելու»:
Մի քանի օր առաջ մամուլում տպագրված էին «Եվրոմետր» հետազոտական կենտրոնի հարցման արդյունքները, որոնց համաձայն` կուսակցությունների շարքում առաջին տեղում է «Օրինաց երկիր»֊-ը, իսկ քաղաքական գործիչների ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը: «Հայոց Աշխարհ»֊-ը մեջբերել է սոցիոլոգների կարծիքն այդ հարցման վերաբերյալ: Գեւորգ Պողոսյան. - «Եվրոմետր» կազմակերպություն չեմ ճանաչում եւ կարծում եմ, որ այդ ուսումնասիրությունը ոչ հավաստի է»: Ահարոն Ադիբեկյան. - «Կարծում եմ, որ ընդհանրապես «Եվրոմետր» կենտրոն գոյություն չունի: Իրականում «Օրինաց երկիր»-ի վարկանիշը 9-10 տոկոս է: Եվ հիմա նշում են 17,5 տոկոս, որ հետո ասեն, թե մեր ձայները գողացել են»: Կարեն Սարգսյան. - «Հակված եմ կարծելու, որ հարցումը ֆիկցիա է»:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «168 ժամ» թերթում ընթերցողին հարց է ուղղում. - «Երբեւէ մտածե՞լ եք, թե թուրքերը ինչպե՞ս մի 100-հազարանոց բանակով 10-րդ դարում եկան Հայաստան, ուր ապրում էր 4-6 միլիոն մարդ, եւ, ի վերջո, գրավեցին մեր կենսատարածքները, եւ այսօր իրենք 80 միլիոն են, իսկ մենք՝ երեք: Այդ դեպքում ո՞ւր մնացին մեր ազգի իմաստության, խելոքության ու քաջության մասին մեր պատմաբանների ասածները: Մի՞թե դարերի իմաստություն ունեցող ազգը չէր կարող ասիմիլացնել մի 100 հազար մարդ»:
«Հայք»-֊ը, որը նախօրեին գրել էր, թե Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը Նորքի 8-րդ եւ 9-րդ զանգվածների բնակիչներին 10-ական ձու եւ 30-հազարական դրամ է բաժանում, շաբաթ օրը ճշտել է. - «Այդ ձվերը Կարապետիչինն էին: Ժողովրդական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Հարությունյանը, որը ԱԼՄ֊-ի «Բիլիարդ» հաղորդաշարի վարողն է, խոստովանել է. - «Բաժանել ենք: Այո: Մինչեւ ապրիլի 8-֊ը՝ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, Նոր Նորքում բաժանել ենք 10-ական ձու, ընդհանուր հաշվով` մոտ 5 հազար ձու»:
Արմեն Դուլյան