Հայաստանի կառավարությունը վճռական է միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ կազմակերպելու եւ դիտորդական առաքելությունների իրականացման համար լիարժեք պայմաններ ստեղծելու գործում: Այս մասին հայտարարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ուրբաթ օրը ընդունելով Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի փոխնախագահ Ալեքսանդր Տորշինին եւ ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովին, ովքեր գլխավորում են ԱՊՀ ՄԽՎ-ի` Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկող պատվիրակությունը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Միխայիլ Կրոտովը տեղեկացրել է, որ մարտից գործում է ԱՊՀ ՄԽՎ-ի ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման եւ մարդու իրավունքների պահպանման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երեւանյան գրասենյակը, որի 29 դիտորդից բաղկացած աշխատանքային խումբն ընտրական գործընթացի վերաբերյալ ամենշաբաթյա հաշվետվություններ է ներկայացնում վեհաժողովին:
ԱՊՀ-ի դիտորդների խոսքերով, առաջին տպավորությամբ` դիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ նախապատրաստական աշխատանքները բավականին լավ են կատարվում, եւ նախորդ ընտրական գործընթացներում տեղ գտած թերությունները հիմնականում շտկվել են: