Մատչելիության հղումներ

Օհայոն դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամերիկյան 40-րդ նահանգը


ԱՄՆ-ի Օհայո նահանգի նահանգապետ Թեդ Սթրիքլենդը օրերս հայտարարությամբ է հանդես եկել, որում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Դրանով իսկ` ցեղասպանությունը ճանաչած ամերիկյան նահանգների թիվը հասավ 40-ի:

Հայտարարությունում նահանգապետը, մասնավորապես, Օհայոյի բնակիչներին կոչ է անում հարգել «Օսմանյան կայսրության հղացած եւ գործադրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:

Մեկնաբանելով հայտարարությունը` նահանգապետ Սթրիքլենդը ասել է. - «Մենք ապրիլի 24-ը հռչակել ենք Հիշատակի օր` նրանց, ովքեր 92 տարի առաջ տառապել են Հայոց ցեղասպանությունից»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի վկայությամբ, Օհայոյի նահանգապետի հայտարարությունից մեկ շաբաթ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր Հյուսիսային Դակոտա նահանգը:

Ըստ նույն աղբյուրի, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակող բանաձեւ է ընդունել Չիկագոյի քաղաքային խորհուրդը, որը ստորագրվել է քաղաքապետ Ռիչարդ Դեյլիի կողմից:

ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներում ներկայացված են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծեր, որոնց ընդունման դեմ քարոզչություն նպատակով վերջին ամիսներին Վաշինգտոն են այցելել Թուրքիայի արտգործնախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ինչպես նաեւ խորհրդարանականների երեք պատվիրակություններ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG