Վաղը Շարլ Ազնավուրը հրաժեշտի համերգ կտա Կրեմլի պետական պալատում: «Սակայն իմ հրաժեշտի հյուրախաղերը կարող են ձգվել մինչեւ երեք տարի, քանի որ ես մտադիր եմ համերգներ տալ աշխարհով մեկ»,֊ - ասել է շանսոնյեն «Արարատ Փարք Հայաթ» հյուրանոցում կայացած ասուլիսում:
«Ես ծնվել եմ Փարիզում, սակայն հայրս ծագումով հայաստանցի է, իսկ պապս՝ ռուսաստանցի»,֊ - փաստել է երգիչը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ո՞ւմ կամ ո՞ր կուսակցություններին է աջակցելու Հայաստանում եւ Ֆրանսիայում առաջիկա ընտրությունների ժամանակ, Ազնավուրը պատասխանեց, որ երբեք չի խոսի այդ մասին, քանի որ դա կնշանակեր, որ ինքը փորձում է «ճնշում գործադրել, միջամտել ընտրություններին»:
«Ֆրանսիայում ընտրությունները գաղտնի են, եւ ես գաղտնի կամեն իմ ընտրությունը», - հավելեց երգիչը:
Ազա Բաբայան, Մոսկվա