Մատչելիության հղումներ

Jane’s. «Գլխավոր պայքարը երկու կուսակցությունների միջեւ է»


Jane’s հետազոտական խմբի վերլուծաբանները գտնում են, որ հիմնական պայքարը Հայաստանում ընթանում է Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան»֊-ի միջեւ:

«Թեեւ երկուսն էլ իշխանամետ ուժեր են, նրանք աջակցում են մրցակից թեւերին: Մեծ հաշվով, այս առճակատումը մրցակցություն է վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանին սատարող Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-֊ի միջեւ: Որպես երկրի ամենաերկարակյաց պաշտպանության նախարար, Սարգսյանը վայելում է Հայաստանի հզոր զինվորականության աջակցությունը: Նրա անձնական ուժը հիմնվում է նաեւ հին ընկերների ցանցի վրա, որը նա ստեղծել է 1996-֊2000 թվականներին ազգային անվտանգության նախարար եղած ժամանակ»,֊ - գտնում են հեղինակավոր կենտրոնի վերլուծաբանները:

«Այնպես որ, իրական առճակատումն այժմ տեղի է ունենում երկու մակարդակներում, միմյանց դեմ հանելով, մի կողմից՝ Սարգսյանին եւ Քոչարյանին, մյուս կողմից, օլիգարխների մրցակից խմբերին, որոնք միմյանց դեմ կռվում են 2008 թվականի նախագահական ընտրությունների նախապատրաստման ժամանակ ավելի շահեկան դիրք գրավելու համար»,֊ - եզրակացնում են վերլուծականի հեղինակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG