Մատչելիության հղումներ

Հայաստան - Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումների վայրը կորոշվի հունիսի 23-ին


ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն երեկ Կարդիֆում կայացած նիստում այդպես էլ չի որոշել ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականների հանդիպումների վայրը` վերջնական վճիռը հետաձգելով մինչեւ հունիսի 23-ը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Իսրայելյանը:

Հայաստանը պնդում է, որ երկու հավաքականների` Երեւանում նշանակված հանդիպումը պետք է կայանա հենց Հայաստանի մայրաքաղաքում, մինչդեռ Բաքվում նշանակված խաղը կարող է կայանալ նաեւ չեզոք դաշտում:

ՈւԵՖԱ-ն պետք է իր որոշումը հրապարակի ոչ ուշ, քանի սեպտեմբերի 8-ին եւ 12-ին նշանակված խաղերից 60 օր առաջ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG