Մատչելիության հղումներ

Աղասի Արշակյանը չի մասնակցի մեծամասնական ընտրություններին


Ժողովրդավարական ուղի կուսակցությունը երեկ ուշ երեկոյան որոշում է կայացրել Աղասի Արշակյանին իր նախընտրական շտաբի ղեկավար նշանակելու մասին: Նույն որոշմամբ Արշակյանին առաջարկվում է հանել իր թեկնածությունը թիվ 6 մեծամասնական ընտրատարածքից` ծանրաբեռնվածության պատճառով:

Ներկայիս գումարման Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական Աղասի Արշակյանի թեկնածությունը մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակագրով առաջադրել էր Ժողովրդավարական ուղի կուսակցությունը:

Արշակյանի լիազոր ներկայացուցիչը թեկնածուի ինքնաբացարկի դիմումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին կներկայացնի այսօր:

Համամասնական ընտրակարգով Ժողովրդավարական ուղի կուսակցության ներկայացրած ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ, պատգամավոր Մանուկ Գասպարյանը, որին հաջորդում են պատգամավորներ Արշակ Սադոյանը եւ Աղասի Արշակյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG