Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանը չորեքշաբթի օրը լրագրողներին ասաց, որ գոհ է քարոզարշավի ընթացքից:
Մարտի 23-ից ի վեր, Ազարյանի վկայությամբ, ԿԸՀ-ն ստացել է 10 դիմում-բողոք:
«Ես գտնում եմ, որ դա նորմալ է», - ասաց Ազարյանը:
Հակադարձելով լրագրողների` ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտություններին վերաբերող հարցերին, Ազարյանը ասաց. - «Նման մատչելիություն [ցուցակների] մենք երբեք չենք ունեցել»:
Եղած անճշտությունները, ըստ նրա, կարգավորելի են. - «Ոստիկանությունը երկու թեժ գիծ ունի: Եվ անընդհատ խնդրում են, որպեսզի քաղաքացիները զանգահարեն ցուցակները ճշտելու համար»:
«Եթե մեկը կասի, որ աշխարհում կա գոնե մեկ ցուցակ, որտեղ չկա մահացած, ես այսօր հրաժարական կգրեմ», - շարունակեց ԿԸՀ-ի նախագահը` հավելելով. - «Հիշեք, որ ցուցակները փակցվում են երկու օր առաջ: Հաշվեք` երկու օրվա ընթացքում ինչքան մարդ է մահանում հանրապետությունում, հաշվեք` երկու օրվա ընթացքում քանի մարդ կարող է դառնալ 18 տարեկան, քանի մարդ կարող է գրանցումից դուրս գալ, տեղափոխվել այլ հասցե գրանցման... Հարյուր տոկոսանոց ցուցակներ ոչ մի երկրում չեն լինում»:
Ռուբեն Մելոյան