Մատչելիության հղումներ

Հայաստանցիների մեծ մասը գտնում է, որ ԱՄՆ-֊ը պատասխանատու կերպով չի գործում


Հայաստանցիների մեծ մասը համոզված չէ, որ ԱՄՆ-֊ը պատասխանատու կերպով է գործում համաշխարհային ասպարեզում: Այդ են վկայում Chicago Council on Global Affairs ամերիկյան հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման` այսօր հրապարակված արդյունքները:

Այն հարցին, թե արդյոք հավատո՞ւմ են, որ ԱՄՆ-֊ը «պատասխանատու է գործում աշխարհում», հայաստանցիների 58 տոկոսը պատասխանել է` «ամենեւին ոչ» կամ «այնքան էլ չէ»:

Հայաստանցիների 63 տոկոսը նաեւ համոզված է, որ ԱՄՆ֊-ը միջազգային «ուժ գործադրողի» ավելի մեծ դեր է ստանձնել, քան անհրաժեշտ է:

Նույն կարծիքին է ամերիկացիների երեք քառորդը:

Հարցումն անցկացվել է աշխարհի 18 երկրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG