Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Բլեքսբուրգ քաղաքի պոլիտեխնիկական համալսարանում 33 մարդ է սպանվել եւ մոտ երկու տասնյակը վիրավոր է: Սա կրթական հաստատություններում ամենաարյունալի կոտորածն է Միացյալ Նահանգների պատմության մեջ:
Զինված տղամարդը, ում ինքնությունը դեռեւս հայտնի չէ, ներխուժելով ուսանողական ավան` կրակոցներ է արձակել: Կրակահերթերից մեկը արձակվել է ուսանողական ավանի հանրակացարանում, որի հետեւանքով երկու մարդ է սպանվել, ապա երկուեւկես ժամ անց` լսարանների մասնաշենքում, ուր սպանվածների թիվը հասել է երեք տասնյակի:
Ըստ ոստիկանության տվյալների, սպանվածների մեծ մասը դասի եկած ուսանողներ են:
Ոստիկանությունը փորձում է պարզել` արդյոք երկու կրակահերթերը նո՞ւյն անձն է արձակել, ով այս ամենի վերջում ինքնասպան է եղել:
«Ֆրանսպրես» գործակալությունը փոխանցում է ուսանողուհի Էրին Շիհանի պատմածը, ով կրակոցների պահին մահացած էր ձեւացել: Նա ասել է, թե հանցագործը երիտասարդ էր երեւում, նման էր ասիացու, տարօրինակ հագուստ ուներ:
Ըստ այլոց, դռները ներսից փակված էին:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, թե հանցագործի ինքնության նախնական պարզում կատարել է, սակայն մանրամասներ չի հաղորդել:
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը ողբերգության առիթով իր ելույթում ցավակցության ու հիշատակի ուղերձ է հղել:
Ռուզան Խաչատրյան