Մատչելիության հղումներ

Երկու օրով կդադարեցվի գազի մուտքը Հայաստան


Ապրիլի 17-ի վաղ առավոտյան երկու օրով կդադարեցվի բնական գազի մուտքը Հայաստան եւ Վրաստան, ինչը պայմանավորված է Հյուսիսային Կովկասում մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներով:

«ՀայՌուսգազարդ» ընկերության կարգավարական վարչության տվյալներով, գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվներից՝ ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին: Գազի ժամանակավոր դադարեցումը գազասպառման շուկայում փոփոխությունների չի հանգեցնի:

«ՀայՌուսգազարդ»-ի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի զրույցում քիչ հավանական համարեց, որ վերականգնողական աշխատանքները երկու օրից ավելի տեւեն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG