Դատախազությունն իրավասու չէ միջամտել ընտրական գործընթացներին, եւ ձեռնարկվում են բոլոր միջոցները` դատախազության աշխատակիցների հնարավոր մասնակցությունը, միջամտությունը ընտրական գործընթացին, ինչպես նաեւ քաղաքական գործընթացների մեջ դատախազության հնարավոր ներքաշումը բացառելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` այսօր ընդունելով ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Յան Գորվինի գլխավորած պատվիրակությանը:
«Դատախազությունը չի արձագանքելու քաղաքական, քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություններին», - հավաստել է Աղվան Հովսեփյանը:
Նա պատրաստակամություն է հայտնել դիտորդներին եւ հասարակությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ընտրությունների ընթացքում արձանագրված իրավախախտումների դեպքերով ձեռնարկված քայլերի մասին:
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, Աղվան Հովսեփյանը, նշելով, որ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների օպերատիվ քննարկումն ապահովելու նպատակով ստեղծվել են դատախազության գործունեությունը համակարգող աշխատանքային խմբեր, կարծիք է հայտնել, որ այդ մեխանիզմը առավել արդյունավետ կդարձնի ընտրական գործընթացի ժամանակ հնարավոր իրավախախտումներին իրավական պատշաճ գնահատականի ապահովումը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության հետ, որպեսզի վերջիններն օպերատիվ համագործակցեն դատախազությունում ձեւավորված աշխատանքային խմբերի հետ:
Աշխատանքի կազմակերպման այս ձեւը, Աղվան Հովսեփյանի խոսքերով, հույս է ներշնչում, որ դատախազության տեսադաշտից դուրս չի մնա քրեաիրավական հետեւանքներ առաջացնող ընտրախախտումների վերաբերյալ որեւէ ահազանգ:
Յան Գորվինը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել ապահովել արդյունավետ համագործակցությունը: