Մատչելիության հղումներ

Բողոքի լայնածավալ ակցիա Բիշքեկում


«Ազատության» թղթակիցները Ղրղըզստանի մայրաքաղաքից հաղորդում են, որ նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հրաժարականի պահանջով Բիշքեկի կենտրոնում գտնվող Ալաթաու հրապարակում՝ կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների թիվը հասել է շուրջ 10 հազարի:

Ավելի քան հազար մարդ հավաքվել է նաեւ Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ եւ բողոք է հայտնել այսօր ոստիկանների կազմակերպած զորահանդեսի կապակցությամբ:

Ընդդիմության կարծիքով, այդ զորահանդեսը ցուցադրական եւ սադրիչ բնույթ ուներ եւ կազմակերպվել է շարքային մարդկանց ահաբեկելու նպատակով:

Ընդդիմության ղեկավար Տեկեբաեւը ելույթ է ունեցել Ալաթաու հրապարակում: Նրա փոխանցմամբ, շուրջ 150 ցուցարար ձերբակալվել է:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG