Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն ապրիլի 18֊-ին Բելգրադում


Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն ապրիլի 18֊-ին Բելգրադում: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունում:

Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը Բելգրադում կմասնակցեն Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը բացվելու է ապրիլի 19֊-ին:

Երկու արտգործնախարարների բելգրադյան հանդիպմանը ներկա են լինելու ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի համանախագահները:

Որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին համանախագահները կժամանեն տարածաշրջան:

Մինչդեռ այսօր, ելույթ ունենալով Ադրբեջանի կառավարության նիստում, նախագահ Իլհամ Ալիեւը հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի շնորհվելու, իսկ գրավյալ տարածքներն ազատագրվելու են:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG