Մատչելիության հղումներ

Տաջիկստանի նախագահը պաշտոնապես դարձավ Էմոմալի Ռահմոն


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը պաշտոնապես փոխել է իր ազգանունը` դարձնելով այն Ռահմոն:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Տաջիկստանի արտգործնախարարությունից, համապատասխան նոտաներ են ուղարկվել Տաջիկստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող պետությունների արտաքին քաղաքական գերատեսչություններին:

Իր ազգանունը մահմեդական եւ ազգային ավադույթներին համապատասխան փոխելու որոշման մասին Տաջիկստանի նախագահը հայտարարել էր մարտին` նաեւ հայրենակիցներին կոչ անելով «վերադառնալ արմատներին եւ վերականգնել իրենց ազգանունների պարսկական գրությունը»:

Միաժամանակ, նախագահի մամլո ծառայությունը պարզաբանել էր, որ ազգանունների սլավոնական վերջավորությունից հրաժարվելու` երկրի ղեկավարի կոչը առաջարկի, այլ ոչ թե պարտադրող բնույթ ունի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG