Մատչելիության հղումներ

Վլադիմիր Հարությունյանը ցանկանում է իսլամ ընդունել


ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախագահների դեմ մահափորձի համար ցմահ ազատազրկման դատապարտված 29-ամյա Վլադիմիր Հարությունյանը ցանկանում է փոխել քրիստոնեական դավանանքը եւ իսլամ ընդունել: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Օնիսե Մեբոնիան, ով օրերս էր հանդիպել Հարությունյանի հետ Թբիլիսիի խիստ ռեժիմի կալանավայրում:

Ըստ փաստաբանի, Վլադիմիր Հարությունյանը ցանկություն ունի նաեւ զբաղվել յոգայով եւ գանգատվել է, թե բանտի ղեկավարությունը դրա համար անհրաժեշտ գրականության իր պատվերները չի կատարում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Հարությունյանը պահանջում է նաեւ ապահովել իր կանոնավոր հեռախոսային խոսակցությունները Թբիլիսիում բնակվող մոր հետ:

2005 թվականի մայիսի 10-ին Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանը Թբիլիսիի Ազատության հրապարակում նռնակ էր նետել դեպի ամբիոնը, ուր կանգնած էին Ջորջ Բուշը եւ Միխեիլ Սահակաշվիլին: 10 օր անց նա ձերբակալվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG