Արդեն հասունացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգում նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը`այսօր հանդիպելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեկ տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ:
Նախագահը կարեւորել է պարբերաբար անցկացվող նմանատիպ հանդիպումները տնտեսության գերակայություններից համարվող այս ճյուղի արագ զարգացումն ապահովելու գործում պետության անելիքները ճշգրտելու առումով:
Նա նշել է, որ արդեն իսկ հաղթահարված են կապի նախկին մենաշնորհային վիճակի հետ կապված դժվարությունները, ինչը եւս լավ ազդակ կլինի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նոր մակարդակ ապահովելու համար:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ընկերությունների ղեկավարներն ասել են, որ այս ոլորտում թեեւ տարեկան 20-30 տոկոս աճ է արձանագրվում, սակայն տնտեսության կառուցվածքի, հատկապես արտահանման պատկերում դեռեւս ցուցանիշները մեծ չեն, ինչը չի համապատասխանում ոլորտի իրական ներուժին:
Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների թվի մեծացման, բարձրակարգ մասնագիտական կադրերի պատրաստման, հայկական ընկերությունների ներկայությունը միջազգային ցուցահանդեսներում ապահովելու եւ Հայաստանում ցուցահանդեսներ անցկացնելու հնարավորությունների ստեղծմանը վերաբերող հարցեր: