Մատչելիության հղումներ

Վախճանվել է Կուրտ Վոնեգուտը


Չորեքշաբթի օրը Նյու Յորքում 84 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի հանրահայտ գրող Կուրտ Վոնեգուտը:

Վոնեգուտի ամենահայտնի ստեղծագործությունները «Սպանդանոց 5» ('Slaughthouse-Five') եւ «Կատվի օրորոցը» ('Cat's Cradle') կծու երգիծանքով անդրադառնում են պատերազմների անհեթեթությանը, հարցականի տակ առնում գիտության նվաճումները:

Նրա շուրջ երկու տասնյակ վեպերը, բազմաթիվ պատմվածները, թատերագրությունները թարգմանվել ու հրատարակվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:

Վոնեգուտի բազմաթիվ պատմվածքներ, ինչպես նաեւ «Կապույտ մորուքը» եւ «Սպանդանոց 5» վեպերը հրատարակվել են հայերեն: «Սպանդանոց 5»-ի թարգմանության առիթով գրողն ասել էր. - «Ես հպարտ եմ, որ իմ վեպը թարգմանվել է Վիլյամ Սարոյանի նախնիների լեզվով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG