Մատչելիության հղումներ

Գերմանիայի նախաձեռնությունը հարուցել է Անկարայի տագնապը


Ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի եվրոպական օրենսդրություն ընդունելու` Գերմանիայի նախաձեռնությունը «շատ սխալ» է որակել Թուրքիայի կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը: Նրա կարծիքով՝ առաջարկվող օրինագիծը «անտեսում է ՄԱԿ-ի կոնվենցիան եւ խախտում է արտահայտվելու եւ գիտական հետազոտությունների ազատությունը»:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի վկայությամբ, Չիչեքը հայտնել է, որ ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող եւ ուրացողների համար մինչեւ երեք տարվա ազատազրկում նախատեսող շրջանակային նախագիծը օրակարգում կհայտնվի ապրիլի 18-19-ը` Եվրամիությունում Գերմանիայի նախագահության օրոք:

Նրա խոսքերով, արտգործնախարար Աբդուլա Գյուլը Գերմանիային Թուրքիայի մտահոգություններն է հայտնել անցած շաբաթ, իսկ վարչապետ Ռեջեփ Էրդողանը այդ թեման ընդգրկելու է շաբաթավերջին Գերմանիա կատարելիք այցի շրջանակներում նախատեսվող բանակցությունների օրակարգում:

Թուրքիան մտահոգություն է արտահայտել Եվրամիության նախագահող Գերմանիայի նոր նախաձեռնության առնչությամբ: Պաշտոնական Անկարան գտնում է, որ Եվրամիության անդամ երկրների կառավարություններին առաջարկվող շրջանակային նախագիծը եվրոպական պետություններին կդրդի հետեւել Ֆրանսիայի օրինակին, որի Ազգային ժողովը անցյալ տարվա հոկտեմբերին ընդունեց Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG