Նախ ինտերնետի միջոցով տեղեկացնում են խաղի մասին նախնական տվյալներ եւ որեւէ պայմանական արտահայտություն կամ հարց, որի միջոցով տեղում հավաքվածները պարզում են, թե ովքեր են միջոցառման մասնակիցները: Հանդիպման վայրում մասնակիցներին բացատրում են, թե երբ, որտեղ եւ ինչ գործողություն են կատարելու:
Նշված ժամին բոլորը հավաքվում են նույն վայրում, 3-5 րոպեի ընթացքում կատարում են համաձայնեցված գործողությունը եւ անմիջապես ցրվում` կարծես ոչինչ չի եղել:
«Անցած ուրբաթ տասը երիտասարդներ անսպասելիորեն հավաքվեցին մի սրճարանի մոտ ու սկսեցին բջջային հեռախոսներով բարձրաձայն խոսել, թե իբր «Եվրատեսիլ 2006» մրցույթը չեղյալ է հայտարարված: Բոլորը զարմացած մեզ էին նայում, իսկ մի աղջիկ զարմացած բացականչեց` իսկ ես Հայկոյի մասնակցության համար այդքան հաղորդագրություն էի ուղարկել: Բոլորը զարմացած էին, հատկապես, երբ երեք րոպե անց բոլոր մասնակիցներն նույնչափ անսպասելիորեն ցրվեցին», - ասում է Ստեփան Խզրթյանը, ով կազմակերպել էր այս «Ֆլեշ մոդ»-ը:
Այս խաղը 4 տարի առաջ ստեղծել են սոցիոլոգները: Խաղի միջոցով նրանք փորձում էին պարզել, թե ինչպես է հասարակությունն արձագանքում տարօրինակ եւ անսպասելի իրադարձությանը:
Էրիկ Ղազարյան