«Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը պարտություն կրեց», - հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին` այսօր ելույթ ունենալով Մոհամադ մարգարեի ծնդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
«Գոռոզամիտ տերությունների` ԱՄՆ-ի գլխավորությամբ, ծրագրերը Մերձավոր Արեւելքում տապալվեցին, ինչը հատկապես ակնհայտ դարձավ Պաղեստինում, Իրաքում եւ Լիբանանում», - ասել է Իրանի հոգեւոր առաջնորդը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ` Խամենեին ամբողջ աշխարհի մահմեդականներին կոչ է արել ընդդիմանալ «գոռոզամիտ տերություններին», որոնք, ըստ նրա, ձգտում են «էթնիկական եւ դավանաբանական պառակտում մտցնել իրենց շարքերում»:
Նա անհրաժեշտ է համարել մահմեդական երկրների միասնության ամրապնդումը:
Այաթոլա Խամենեին հայտարարել է նաեւ, թե չնայած «թշնամիների բազմամյա դավերին»` Իրանի իսլամական հանրապետությունը օրըստօրե «ավելի ու ավելի է հզորանում»: