Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը «Դայմլեր - Քրայսլեր» ավտոընկերության ամերիկյան մասնաճյուղը գնելու մտադրություն է հայտնել: Նրա «Թրասինդա» ընկերությունը պատրաստ է դրա համար կանխիկ վճարել 4,5 միլիարդ դոլար:
1998 թվականին «Թրասինդա»-ն «Դայմլեր - Քրայսլեր»-ի ամենախոշոր բաժնետերն էր, երբ այն միավորվեց «Դայմլեր - Բենց» անվան տակ: Սակայն 2000 թվականին Քըրք Քըրքորյանը բողոքում էր, որ գործարքում խաբեություն էր տեղի ունեցել:
Եթե այս անգամ Քըրքորյանը գնի «Քրայսլեր»-ը` այդ վիճաբանությունից տարիներ անց նա կդառնա ավտոընկերության լիիրավ տերը:
«Թրասինդա»-ն պատրաստ է որպես կանխավճար մուծել 100 միլիոն դոլար` ստանալու համար սակարկելու բացառիկ իրավունքներ:
Համաձայն հրապարակված հայտարարության, «Թրասինդա»-ն ցանկանում է ոտքի կանգնեցնել դժվարությունների մեջ հայտնված ընկերությունը:
Քըրք Քըրքորյանի հայտարարությունից հետո` հինգշաբթի օրը, «Դայմլեր - Քրայսլեր»-ի բաժնետոմսերի գինը 4,3 տոկոսով բարձրացավ, ինչը տեղի չէր ունեցել անցած 52 շաբաթների ընթացքում:
«Քրայսլեր»-ը խնդիրներ ունի թոշակներ եւ բժշկական ապահովագրություններ վճարելու հարցում. աշխատողներին չվճարված գումարները հասնում են 22 միլիարդ դոլարի: Քըրքորյանը պատրաստ է քննարկել նաեւ այս հարցերը:
«Թրասինդա»-ն պատրաստ է սկսել «Քրայսլեր»-ի ֆինանսական փաստաթղթերի ուսումնասիրություն եւ կարծում է, որ այն կավարտի 60 օրվա ընթացքում:
Երկու այլ ընկերություններ եւս մտադրություն ունեն գնելու «Քրայսլեր»-ը:
«Թրասինդա»-ն, որի անվանումը Քըրք Քըրքորյանի Թրեյսի եւ Լինդա դուստրերի անունների համադրությունն է, MGM-Mirage-ի, մի շարք խաղատների եւ հյուրանոցների գլխավոր բաժնետերն է:
Արամ Վանեցյան, Լոս Անջելես