Հայաստանի հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը այսօր ողջունեց Սերժ Սարգսյանի նշանակումը կառավարության նախագահի պաշտոնում:
«Մի մարդ է նշանակվում վարչապետ, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հրանտ Մարգարյանը: - «Այն կազմակերպությունը, որ շահել է ժողովրդի ձայների համեմատական մեծամասնությունը, իր իրավունքն է վարչապետ նշանակել: Եվ վարչապետ է նշանակել եւ լավ է արել»:
Դաշնակցությունը կարծում է նաեւ, որ պաշտպանության նախարարի պորտֆելը իրենց պետք է տրվի: «Ուղղակի այնքան բնական ենք համարում դա, որ անգամ չենք էլ քննարկել կոալիցիայի ներսում», - ասաց Հրանտ Մարգարյանը` շարունակելով. - «Արթուր Աղաբեկյանը պաշտպանության նախարարի ամենաարժանի թեկնածուն է»:
Որպես պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածու այս օրերին շրջանառվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի անունը: Հրանտ Մարգարյանը ասաց, որ Օհանյանին իրենք տեսնում են պաշտպանության փոխնախարարի, զինված ուժերի շտաբի պետի պաշտոնում:
Արթուր Աղաբեկյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ Օհանյանի` Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվելու դեպքում ինքը զբաղեցնի նրա պաշտոնը, ասաց. - «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի պաշտոնում իմ նշանակվելը միանգամից բացառում եմ, եւ ուզում եմ հստակություն մտցնել, որ [Հայաստանի] պաշտպանության նախարարի տեղակալից պաշտպանության նախարարի նշանակումը Լեռնային Ղարաբաղում դիտվում է մեր մոտ որպես պաշտոնի իջեցում»:
Աստղիկ Բեդեւյան