Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարություն. «Ղարաբաղի ընտրությունները իրավական ուժ չունեն»


«Ինքնահռչակ հանրապետությունում այսպես կոչված ընտրությունները որեւէ իրավական ուժ չունեն, հետեւաբար` դրանք չեն կարող իրավական հետեւանքներ ունենալ», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Խազար Իբրահիմին` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին նշանակված նախագահական ընտրությունները:

APA գործակալության վկայությամբ` Իբրահիմին նշել է, թե «անջատողականները նախկինում էլ փորձել են Ադրբեջանի գրավյալ տարածքներում ամեն տեսակի ընտրություններ, հանրաքվեներ եւ նման այլ միջոցառումներ անցկացնել, սակայն նրանց քայլերը երբեք չեն ճանաչվել միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների կողմից»:

Ադրբեջանական արտգործնախարարության խոսնակը, հիշեցնելով, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները եւս «անընդհատ խոսում են այն մասին, որ ընտրությունները Լեռնային Ղարաբաղում իրավական ուժ չունեն», ամփոփել է. - «Վստահ ենք, որ այս ընտրությունները եւս չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG