Մատչելիության հղումներ

Շվեյցարացիները ամենից շատ վստահում են հրշեջներին եւ բուժքույրերին


Շվեյցարացիները ամենից շատ վստահում են հրշեջներին եւ բուժքույրերին: Այդ են վկայում 1100 մարդկաց շրջանում «Ռիդերս Դայջեսթ» ամսագրի անցկացրած հարցման արդյունքները:

Հարցվածների 94 տոկոսն ասել է, թե մեծ հարգանքով է վերաբերվում հրշեջներին եւ բուժքույրերին, եւ նրանց նկատմամբ վստահությունը շատ բարձր է:

Հրշեջներից ու բուժքույրերից հետո շվեյցարացիները վստահում են դեղագործներին` 90 տոկոս, ընդամենը մեկ տոկոսի տարբերությամբ նրանց հաջորդում են թերապեւտներն ու օդաչուները:

Ամենից քիչ վստահություն վայելում են քաղաքական գործիչները` 14 տոկոս, ինչը զիջում է նույնիսկ հին ավտոմեքենաներ վաճառողներին վստահողների տոկոսին` 17:

Հետազոտության հեղինակների կարծիքով, Շվեյցարիայի քաղաքական գործիչները կարող են մխիթարվել միայն նրանով, որ ամբողջ Եվրոպայում քաղաքական գործիչների վստահության միջին ցուցանիշը 7 տոկոս է:

Շվեյցարիայում անցկացված հարցման արդյունքներով լրագրողները հայտնվել են վերջից երրորդ տեղում. նրանց վստահում է հարցվածների 23 տոկոսը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG