Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը՝ Բրյուսելում


Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն այսօր առավոտյան Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայնում հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ Դե Հոոպ Սխեֆերի հետ եւ քննարկել Հայաստանի Անհատական գործընկերության գործողության ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը:

Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը հետեւել է Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչները:

Նիստում քննարկվել է Հայաստանի կողմից այդ ծրագրի իրականացման վերաբերյալ զեկույցը, որը պատրաստել են Հայաստան այցելած ՆԱՏ0-ի փորձագետները:

Մեկնաբանելով իր հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության դեպքում Հայաստանը պետք է վերանայի իր ազգային անվտանգության ռազմավարությանը, Սամվել Մկրտչյանն ասաց. - «Եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, Հայաստանը կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրորդ երկիրը՝ ընդհանուր սահմանով, եւ այս հարցը պետք է լինի Հայաստանի ազգային անվտանգությամբ զբաղվողների օրակարգում, ուշադրության կենտրոնում»:

«Դա միայն իմ տեսակետը չէ, դա ընդհանուր մոտեցում է», - փաստեց ՆԱՏ0-ում Հայաստանի դեսպանը:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG