Մատչելիության հղումներ

Իրանի առաջնորդը խոստացել է ազատ արձակել բրիտանացի նավաստիներին


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ բրիտանացի 15 նավաստիները, որոնք ձերբակալվել էին մարտի 23-ին, այսօր ներման են արժանանալու եւ ազատ են արձակվելու:

Թեհրանում կայացած ասուլիսում Իրանի առաջնորդը նաեւ զգուշացրել է, որ Իրանը թույլ չի տա, որ խախտվեն իր սահմանները:

Ձերբակալված բրիտանացիները մեղադրվում էին Իրանի տերիտորիալ ջրերը մտնելու մեջ: Մեծ Բրիտանիան հերքում է մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG