Մատչելիության հղումներ

«Նեզավիսիմայա գազետա». «Վարչապետին «օգնեցին» հեռանալ կյանքից»


«Նեզավիսիմայա գազետա» թերթն այսօր ենթադրություն է անում, թե Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին «օգնել են» հեռանալ կյանքից:

«Մասնագետները գտնում են, որ Մարգարյանի դիրքորոշումը, որը համապատասխանում էր Եվրամիության ցանկությանը՝ հնարավորինս արագ լուծել Ղարաբաղի հարցը` տարածաշրջանում էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, հակասության մեջ էր մտել կամ կարող էր մտնել Հայաստանի նախագահի եւ պաշտպանության նախարարի դիրքորոշման հետ. նրանք անզիջում դիրքորոշում են որդեգրել` հրաժարվելով քննարկել Ադրբեջանի պահանջները», - պնդում է թերթը:

«Ինչպես հաղորդում են որոշ լրատվամիջոցներ, վարչապետի մերձավոր շրջապատի վկայությամբ՝ վերջին ժամանակներս Անդրանիկ Մարգարյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեով հեռախոսազանգեր եւ նամակներ էին ստացվում՝ վաղաժամկետ հրաժարականի եւ իր գլխավորած Հանրապետական կուսակցությունից կամովին հեռանալու պահանջով: Շատ հնարավոր է, որ հենց վերջին ամիսների լարվածությունն է խթանել սրտի տագնապը, որը նրա մահվան պատճառն է դարձել: Այլ խոսքերով, վարչապետին «օգնել են» հեռանալ կյանքից», - ենթադրություն է անում հոդվածագիր Պյոտր Պոսպելովը:

Նա պնդում է, թե առաջիկա նախագահական ընտրություններում Անդրանիկ Մարգարյանը «կարող էր լուրջ այլընտրանք հանդիսանալ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG