Մատչելիության հղումներ

Բրիտանիան իր ծովայինների հարցով ուղղակի շփումների մեջ է մտել Իրանի հետ


Բրիտանիան հաստատել է, որ ուղղակի շփումների մեջ է մտել Իրանի հետ` ձերբակալված բրիտանացի ծովայինների հարցով:

Վարչապետ Թոնի Բլեերի գրասենյակը հայտարարել է, որ բրիտանացի պաշտոնյաները բանակցել են Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի հետ, եւ երկու կողմերը վեճի արագ հանգուցալուծման ցանկություն են արտահայտել:

Վարչապետի գրասենյակի հայտարարության համաձայն, Բրիտանիան «երկկողմ ուղղակի քննարկումներ» է առաջարկել այդ հարցով եւ ներկայումս սպասում է դրանք սկսելու ժամկետի առնչությամբ Իրանի արձագանքին:

Իրանական կողմը բրիտանացի 15 ծովայիններին մեղադրում է Պարսից ծոցում Իրանի ծովային սահմանը ապօրինի կերպով հատելու մեջ, մինչդեռ բրիտանական կողմը պնդում է, որ նրանք մարտի 23-ին Իրաքի տարածքում են ձերբակալվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG