Մատչելիության հղումներ

Ցյուրիխը կյանքի եւ աշխատանքի համար լավագույն քաղաքն է աշխարհում


Շվեյցարական Ցյուրիխ քաղաքը վեցերորդ անգամ անընդմեջ ճանաչվել է «կյանքի եւ աշխատանքի համար լավագույն քաղաքը աշխարհում»: Վարկանիշը որոշել է «Մերսեր - հյուման ռիսորսիզ» խորհրդատվական գործակալությունը` աշխարհի 215 քաղաքներում կյանքի պայմանների ուսումնասիրության արդյունքում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ուսումնասիրության ժամանակ հաշվի են առնվել, առաջին հերթին, քաղաքական եւ տնտեսական տեսանկյունները, բնապահպանական իրավիճակը, անվտանգության, բժշկական սպասարկման եւ կրթության, կոմունալ ծառայությունների եւ հասարակական տրանսպորտի ենթակառուցվածքների մակարդակը:

Ցանկում Ցյուրիխին հաջորդում է Ժնեւը: Առաջատարների հնգյակում են նաեւ կանադական Վանկուվերը, Վիեննան եւ նորզելանդական Օքլենդը:

Ցուցակը եզրափակում է Բաղդադը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG