Մատչելիության հղումներ

Վիկտոր 3անուկովիչի կուսակցությունը, ըստ հարցումների, առաջին տեղում է


Ուկրաինայի ռեգիոնների կուսակցությունը վարչապետ Վիկտոր 3անուկովիչի գլխավորությամբ հաղթանակ կտաներ ընտրություններում, եթե դրանք կայանային մոտ ժամանակներս: Այդ են վկայում Կիեւի սոցիոլոգիայի եւ սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի անցկացրած վերջին հարցման արդյունքները:

3անուկովիչի կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ուկրաինացիների գրեթե 30 տոկոսը: Երկրորդ տեղը կզբաղեցներ 3ուլիա Տիմոշենկոյի դաշինքը՝ 21,5 տոկոս: Ընտրողների ընդամենը 8,4 տոկոսն է սատարում «Մեր Ուկրաինան» նախագահամետ ուժին, իսկ 4,5 տոկոսը պատրաստ է սատարել կոմունիստներին:

Այսպիսով, մեկնաբանում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, եթե նախագահ Վիկտոր 3ուշչենկոյի նշանակած վաղաժամկետ ընտրությունները կայանան մայիսի 27-ին, Ռեգիոնների կուսակցությունը կոմունիստների հետ միասին կկարողանան խորհրդարանական կոալիցիա կազմել` ստանալով պատգամավորական տեղերի 34 տոկոսը, իսկ ընդդիմությունը՝ Տիմոշենկոյի դաշինքը եւ «Մեր Ուկրաինան», կզբաղեցնեն պատգամավորական աթոռների 30 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG