Մատչելիության հղումներ

Պատվավոր կոչումներ` թատերական գործիչներին


Աննա Էլբակյանը «Մաքս Լիբերթի»-ին փոխանցեց, որ գնահատում է իր ստացած կոչումը, սակայն առանձնակի կարեւորություն չի տալիս դրան. - «Ես աշխատում եմ հանդիսատեսի, ոչ թե կոչումների համար»:

Թատրոնի տոնի առթիվ թատերական գործիչներին կոչումներ շնորհելը նախագահն արդեն ավանդույթ է դարձրել: Ամեն տարի մարտի 27-ին Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հյուրընկալվում են նախագահի ուշադրությանն արժանացած թատրոնի գործիչները:

«Վարչապետի մահվան պատճառով այս միջոցառումը հետաձգեցինք», - ասաց մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանը:

Վաստակավոր արտիստի կոչումներ են ստացել դերասան Միքայել Պողոսյանը, Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Էլինե Աղամյանը, Գյումրիի Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանը, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարող Տիգրան Միքայելյանը եւ ուրիշներ:

Կարինե Խոդիկյանը հատկապես կարեւորեց Գալյա Նովենցին Ժողովրդական արտիստի կոչում շնորհելը. - «Նրա վաստակն իրոք մեծ էր»:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG