Մատչելիության հղումներ

3ուսուֆ Հալաչօղլու. «Ցեղասպանությունը ճանաչած երկրները պետք է հիմնավորեն իրենց դիրքորոշումը»


Թուրքիայի պատմաբանների միության ղեկավար 3ուսուֆ Հալաչօղլուն կարծիք է հայտնել, որ վարչապետ Ռեջեփ էրդողանը պետք է պահանջի Հայոց ցեղասպանությունը ճանաչած 19 պետություններից, որպեսզի նրանք հիմնավորեն իրենց դիրքորոշումը:

«Եթե այդ երկրները ապացույցներ չներկայացնեն, պետք է խզել նրանց հետ բոլոր կապերը», - ասել է Հալաչօղլուն APA գործակալությանը:

«Ի տարբերություն հայերի, մենք հայտարարել ենք, որ մեր արխիվները բաց են: Թուրքիան պատրաստ է վճարել դաշնակցականների բոստոնյան արխիվները բացելու համար», - նշել է թուրք պատմաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG