Մատչելիության հղումներ

Մահափորձ է կատարվել Գյումրիի քաղաքապետի նկատմամբ


Երկուշաբթի ուշ երեկոյան Երեւան - Գյումրի ավտոմայրուղու Աշտարակի հատվածում անհայտ ավտոմեքենայից կրակ է բացվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենայի վրա: Ղուկասյանը վիրավորվել է:

Իրավապահ մարմիններում «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները փոխանցեցին, որ Ղուկասյանի եւ նրան ուղեկցող մյուս ավտոմեքենայում եղած անձանցից չորսը մահացել են, իսկ Ղուկասյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Այս պահին բժիշկները վիրահատում են նրան:

ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Վարդան Ղուկասյանը, ով նաեւ ՀՀԿ-ի խորհրդի անդամ է, խորհրդի նիստից հետո` մոտ ժամը 10-ին ավտոմեքենայով շարժվել էր դեպի Գյումրի:


Աստղիկ Բեդեւյան եւ Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG