Մատչելիության հղումներ

Ընտրությունները` երգիծանկարիչների աչքերով


«Եթե 90 -ականներին քաղաքական երգիծանկարում շրջանառվող հիմնական կերպարներն էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, ապա այժմ նման կերպարներ երգիծանկարներում ավելի քիչ կարելի է հանդիպել», - ասում է երգիծանկարիչ Տօտօն` Սուքիաս Թորոսյանը:

Այժմ երգիծանկարիչներն իրենց մտքերն ավելի հաճախ արտահայտում են հավաքական կերպարների կամ կենդանիների այլաբանությամբ. մեր իշխանավորներն ու ժողովուրդը թղթի վրա վերածվում են առյուծների, նապաստակների, աղվեսների ու գայլերի:

Սուքիաս Թորոսյանը կարծում է, որ երգիծանկարը ու հատկապես քաղաքական երգիծանկարը այժմ դրսեւորվելու ավելի մեծ հնարավորություններ ունի, քան խորհրդային կարգերի ժամանակ. - «Այն ժամանակ քննադատությունը ուղղված էր միայն կապիտալիստական ռեժիմի դեմ, սեփական թերությունների մասին արգելված էր խոսելը: Այժմ այդպես չէ»:

Քաղաքական ամենհրատապ թեման` խորհրդարանական ընտրությունները նույնպես արտացոլվել են Տօտօյի եւ այլ նկարիչների աշխատանքներում:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG