Այսօր առավոտյան Փարիզում` «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում, կբացվի ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու կտավների ցուցահանդեսը:
Լիսաբոնի «Գալուստ Գյուլբենկյան» հաստատության հետ միասին է, որ «Պոմպիդու» կենտրոնը մեծարում է Արշիլ Գորկուն` մի ցուցահանդեսի միջոցով, որը համախմբում է արվեստագետի հասուն շրջանի` 40-ական թվականների գործերը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի տարվա շրջանակներում, ուստի դրա հանդիսավոր բացմանը ներկա կլինեն Հայաստանի տարվա գլխավոր պատասխանատուն Ֆրանսիայում` Նելլի Թարդիվիեն, Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, «Գալուստ Գյուլբենկյան» հաստատության պատվիրակությունը, ինչպես նաեւ ակնոցի հանրածանոթ դիզայներ Ալեն Մկրտչյանը (Ալեն Միկրի), որն իր նպաստն է բերել ցուցահանդեսին:
«Պոմպիդու» կենտրոնը առաջին անգամ է ներկայացնելու ամերիկահայ նկարչի ստեղծագործության համար հատկանշական հանդիսացող ժամանակաշրջանը:
Ռուզան Կյուրեղյան, Փարիզ