Մատչելիության հղումներ

Վարչապետի պաշտոնում, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը


Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրը որոշում կկայացնի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը առաջադրելու վերաբերյալ:

«Նախ երեկոյան [երկուշաբթի] տեղի կունենա Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, իսկ դրանից հետո տեղի կունենա Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստ, որտեղ կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում նաեւ` Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրվող վարչապետի պաշտոնում թեկնածուի անունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` շարունակելով. - «Ամենայն հավանականությամբ, Հանրապետականը այդ նիստում կառաջադրի պարոն Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

«Այս պահին մենք այլ թեկնածություններ չունենք», - հավելեց Շարմազանովը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG