Մատչելիության հղումներ

Դինքի սպանության գործով ձերբակալվել է Էրզրումի 25-ամյա բնակիչ Մութաֆա Օզթուրքը


Թուրքիայի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով երկրի ոստիկանությունը երեկ իր բնակարանում ձերբակալել է Էրզրումի 25-ամյա բնակիչ, Սեւծովյան տեխնիկական համալսարանի ավարտական կուրսի ուսանող Մուսթաֆա Օզթուրքին. նա նախկինում հարցաքննվել էր Դինքի գործով, բայց բաց էր թողնվել:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիեթ» թերթը` հավելելով, որ Դինքի սպանությունից հետո Օզթուրքը Տրապիզոնի «Ալփերեն» ընկերակցության գրասենյակում ունեցած աշխատանքից ազատվել է: Սա համարվում է Թուրքիայի ազգայնական քաղաքացիների հանդիպելավայր:

Մինչ օրս Դինքի սպանության գործով կալանվել է շուրջ մեկ տասնյակ մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը, այդ թվում սպանությունը կատարած 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթը, Տրապիզոնից են:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG