Մատչելիության հղումներ

Մեկ օրում` շուրջ 130 զոհ Իրաքում


Հինգշաբթի օրը Իրաքում ինքնասպան ահաբեկիչների ռմբահարումների զոհ է դարձել շուրջ 130 մարդ:

Բաղդադի` շիա մահմեդականներով բնակեցված Շահաբ հյուսիսային արվարձանի շուկայում երկու ինքնասպան ահաբեկիչների հարձակումների հետեւանքով զոհվել է 82 մարդ, եւս շուրջ 140 մարդ վիրավորվել է:

Նույն օրը Իրաքի մայրաքաղաքից հյուսիս գտնվող` նույնպես հիմնականում շիաներով բնակեցված Խալիս ավանում ինքնասպան ահաբեկիչների երեք համակարգված ռմբահարումների զոհ է դարձել ավելի քան 50 մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG