Մատչելիության հղումներ

Սերգեյ Միրոնովը կոչ է անում երրորդ անգամ ընտրվելու հնարավորություն տալ Վլադիմիր Պուտինին


Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Սերգեյ Միրոնովը կոչ է արել սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որոնք Վլադիմիր Պուտինին թույլ կտային երրորդ անգամ ընտրվել երկրի նախագահ:

Ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Դաշնության խորհրդի նախագահը կարծիք է հայտնել, թե երկրի նախագահի պաշտոնավարման` երկու ժամկետով սահմանափակումը պետք է վերացվի, իսկ մեկ ժամկետը 4 տարուց պետք է հասցվի առնվազն 5 տարվա:

Վլադիմիր Պուտինը, մինչդեռ, ավելի վաղ հայտարարել էր 2008 թվականին իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը լրանալուց հետո երկրի նախագահի պաշտոնը թողնելու մտադրության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG