ԱՄՆ-ի Սենատը հինգշաբթի օրը ընդունել է Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման վերջնաժամկետ սահմանող օրինագիծը: Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, նախագծի օգտին քվեարկել են 51, դեմ` 47 սենատորներ:
Օրինագիծը նախատեսում է Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողությունների համար հատկացնել մոտ 122 միլիարդ դոլար` միաժամանակ պահանջելով մինչեւ 2008 թվականի մարտի 31-ը դուրս բերել ամերիկյան զորքերը Իրաքից:
Երեքշաբթի օրը Սենատը մերժել էր Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման վերջնաժամկետ սահմանող կետը պատերազմական ծախսերի օրինագծից հանելու` հանրապետականների առաջարկը:
Սպիտակ տունը դատապարտել է ինչպես երեքշաբթի օրվա, այնպես էլ երեկվա քվեարկության արդյունքները:
Մարտի 23-ին Ներկայացուցիչների պալատն ընդունել էր օրինագիծ, որով Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման վերջնաժամկետ է սահմանված 2008 թվականի օգոստոսի 31-ը:
Ներկայացուցիչների պալատի քվեարկությունից հետո Ջորջ Բուշը հայտարարել էր, թե ամերիկյան զորքերը ժամանակից շուտ Իրաքից դուրս բերելու` Կոնգրեսի ցանկացած որոշման վրա վետո է դնելու: