Մատչելիության հղումներ

Մեծացել է ամերիկացիների եկամուտների միջեւ տարբերությունը


Ինչպես այսօր հաղորդում է «Նյու 3որք Թայմս» թերթը, եկամուտների միջեւ տարբերությունը Միացյալ Նահանգներում էապես մեծացել է:

Կենսամակարդակի վերին մասում գտնվող 300 հազար ամերիկացիների եկամուտները հավասարվել են սանդղակի ստորին մասում գտնվող 150 միլիոն ամերիկացիների եկամուտներին:

1980 թվականից եկամուտների տարբերությունը ԱՄՆ-ում կրկնապատկվել է:

«Եթե տնտեսությունն աճում է, բայց դրանից շահում են ընդամենը մի քանիսը, դա չի համապատասխանում արդարության մասին մեր պատկերացումներին», - ասել է Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր էմանուել Սաեզը:

Նրա կարծիքով՝ «դա կարող է կարեւոր քաղաքական հետեւանքներ ունենալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG