Արգենտինացի ֆուտբոլային աստղ Դիեգո Մարադոնան տեղափոխվել է Բուենոս Այրեսի հիվանդանոցներից մեկը:
Առայժմ պարզ չէ 46-ամյա Մարադոնայի` հիվանդանոց տեղափոխվելու պատճառը: Նա պայքարում էր կոկաինի նկատմամբ հակվածության դեմ եւ վերջին շաբաթներին ավելորդ քաշ էր ձեռք բերել:
Վերջին հաղորդագրությունների համաձայն, բժիշկները վստահեցրել են, որ համաշխարհային ֆուտբոլի լեգենդի կյանքին վտանգ չի սպառնում:
Մարադոնան Արգենտինայի հավաքականի ավագն էր 1986 թվականին, երբ արգենտինացիները նվաճեցին աշխարհի գավաթը: