ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջուլի Ֆինլին չի կիսում այն կարծիքը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ-ի դերը թուլացել է:
Այսօր Բաքվում ադրբեջանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ Ֆինլին վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն մինչ օրս կարեւոր դեր է խաղում հակամարտության կարգավորման գործում:
Նրա խոսքերով, այդ հարցով հատուկ զբաղվում է նաեւ անձամբ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը:
ԱՄՆ-ում ԵԱՀԿ-ի դեսպանին հինգշաբթի օրը ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները մասնակցում են ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի` այսօր Վիեննայում անցկացվող նիստին:
Համանախագահների ելույթը նիստի ժամանակ նախատեսված չէ. նրանք Մշտական խորհրդի անդամներին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակի մասին կտեղեկացնեն վաղը կայանալիք ճեպազրույցի ժամանակ: