Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի աճյունը կվերահուղարկավորվի կիրակի օրը` Թբիլիսիի Մթածմինդա պանթեոնում, ազգային հերոսներ Կակուցա Չոլոկաշվիլիի եւ Մերաբ Կոստավայի գերեզմանների միջեւ:
Ինչպես հաղորդում է «Կովկասպրես» գործակալությունը, Գամսախուրդիայի ծննդյան օրը` մարտի 31-ին, աճյունը կմնա Սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղ տեղի կունենա Վրաստանի առաջին նախագահի քաղաքացիական հոգեհանգիստը:
Գամսախուրդիայի այրին` Մանանա Արճվաձե-Գամսախուրդիան, հիասթափություն է արտահայտել Վրաստանի առաջին նախագահի աճյունի վերահուղարկավորման պետական հանձնաժողովի որոշման առնչությամբ, քանզի նրա ցանկությունն էր, որպեսզի իր ամուսնու աճյունը ամփոփվի Սվեթիցխովելի տաճարում:
Գամսախուրդիայի` Գրոզնիում գտնված աճյունը երեկ առավոտյան Վրաստան է տեղափոխվել Դոնի Ռոստովից, որտեղ փորձագետների մասնակցությամբ ճանաչում էր կատարվել: