Մատչելիության հղումներ

Էլիզաբեթ Չուլջյան. «Եթե «ցեղասպանություն» բառը հանվի բանաձեւից, այն իր իմաստը կկորցնի»


Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի համոզմամբ, ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված` «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւից «ցեղասպանություն» բառը հանելու դեպքում այն կկորցնի իր իմաստը:

«Եթե «ցեղասպանություն» բառը հանվի բանաձեւից, այդ բանաձեւը իր իմաստը կկորցնի, եւ, վերջին հաշվով, այդ բառը հանելով՝ հակառակ պատգամը կուղարկի, եւ անպատված կլինենք իրականության մեջ Հրանտ Դինքին, որովհետեւ իր կյանքը նվիրել էր Հայկական ցեղասպանության ճանաչման աշխատանքներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Չուլջյանը:

Եթե Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այսօր չհասցնի անդրադառնալ այս հարցին, այն կքննարկվի ու քվեարկության կդրվի հանձնաժողովի՝ վաղը շարունակվելիք նիստում:

Օրակարգի այս հարցը հանձնաժողովի պաշտոնական կայքէջում այսպես է ձեւակերպված. - «Բանաձեւ թուրքահայ լրագրողի ու իրավապաշտպանի սպանությունը դատապարտելու եւ հանդուրժողականության նրա պատգամները թուրք ժողովրդին հարգել հորդորելու մասին»:

Բանաձեւի հավելվածում կա «ցեղասպանություն» հասկացությունը, եւ չի բացառվում, որ մինչեւ քվեարկությունը դա հանելու առաջարկ լինի:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG