Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Ժակ Շիրակը


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը:

Այսօր ցավակցություններ են ստացվել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերից, Բելգիայի վարչապետ Գի Վերհոֆստադից, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովից, Հայ առաքելական եկեղեցու (Անթիլիաս) Կանադայի թեմի առաջնորդարանից եւ Հայ հեղափոխական Դաշնակցության Տորոնտոյի «Սողոմոն Թեհլերյան» կոմիտեի վարչությունից, Ամերիկայի հայկական մշակութային ասոցիացիայի նախագահ Ռիտա Բալյանից, Թեքեյան մշակութային միության ատենապետ Հարություն Արզումանյանից:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել նաեւ Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը, Էստոնիայի պաշտպանության նախարար Յուրգեն Լիգը, Լիբանանի խորհրդարանի անդամ դոկտոր Եղիկ Ջերեջյանը, ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչ Մարիա Կադլեչիկովան, Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Վարուժան Ոսկանյանը, Հարավային Աֆրիկայում Հայկական միության նախագահ, Հարավային Աֆրիկայում Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար Ժակ Ադանալյանը, Երեւանի Ավետարանական եկեղեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG