Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահին ցավակցական ուղերձ է հղել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենը


Հայաստանի վարչապետի մահվան կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ցավակցական ուղերձ է հղել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչը:

«Անձամբ իմ ու «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) ողջ անձնակազմի անունից` ես ի սրտե ցավակցում եմ Հայաստանի ողջ բնակչությանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ», - ասված է ուղերձում, որ տրամադրել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից:

«Ես պատիվ եմ ունեցել հանդիպել Վարչապետին` որպես «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան» ծրագրի կառավարման խորհրդի նախագահի, ու խորապես տպավորված եմ Հայաստանի բնակչության, ու մասնավորապես ՀՄԿ-ի օգնությամբ գյուղական բնակչության կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու գործին նրա նվիրվածությամբ», - գրել է դեսպան Դանիլովիչն իր ուղերձում: - «Վարչապետը հաջողությամբ ուղղորդեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան» ծրագրի մշակման աշխատանքները` համագործակցության ոգի սերմանելով իր նախարարությունների ու քաղաքացիական հասարակության միջեւ»:

«Մենք դեռ երկար կհիշենք նրա եռանդը, նվիրումն ու սրտացավ վերաբերմունքը Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ», - ասված է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենի ցավակցական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG