Երեքշաբթի օրը մայրաքաղաքի Ավան թաղամասում` հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի բնակարանում տեղի ունեցած հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին հարյուրավոր մարդիկ:
Նորանկախ Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետին հարգանքի վերջին տուրքը մատուցելու եկան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, նախարարների գրեթե ողջ կաբինետը, քաղաքական բոլոր` նաեւ ընդդիմադիր ուժերի ղեկավար ներկայացուցիչները, Լեռնային Ղարաբաղի վարչապետը եւ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները` այդ թվում Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին:
Վարչապետի աճյունը, վերջին հրաժեշտի համար, այսօր ժամը 12:00-ին կտեղափոխվի Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենք:
Հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 15:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում:
Ռուզաննա Ստեփանյան